Ադրբեջանի Հաջիգաբուլի շրջանում միջքաղաքային ավտոբուսի ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ավելի քան 30 ուղևոր վնասվածքներ են ստացել։

Տեղական APA գործակալության տվյալներով, վթարը տեղի է ունեցել Բաքու — Ղազախ մայրուղու՝ Մուղան գյուղով անցնող հատվածում։ Զաքաթալա — Բաքու երթուղով ընթացող միջքաղաքային ավտոբուսը դեռևս անհայտ պատճառներով դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել։

Տուժածներին տեղափոխել են Շիրվան և Հաջիգաբուլ քաղաքների հիվանդանոցներ։

Վթարի հանգամանքներն ու տուժածների ճշգրիտ թիվը ճշտվում են։

Source: https://news.am/hy/news/1049351