Այսօր՝ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել հացահատիկի և պարարտանյութի հերթական խմբաքանակը։
Հունիսի 4-ին «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի Բալաջարի կայարանից դեպի Բյոյուք-Քեսիք ուղղությամբ ուղարկվել է 3 վագոն ցորեն (210 տոննա), 2 վագոն գարի (140 տոննա) և 1 վագոն պարարտանյութ (69 տոննա)։
Առ այսօր Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով տարանցմամբ, տեղափոխվել է ավելի քան 29 հազար տոննա հացահատիկ, ավելի քան 6 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկացորեն։
Բացի տարանցումից, Ադրբեջանից Հայաստան են արտահանվում նաև նավթամթերքներ։ Մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել ավելի քան 10 հազար տոննա դիզելային վառելիք, 979 տոննա «ԱԻ-92» տեսակի բենզին և 2955 տոննա «ԱԻ-95» տեսակի բենզին։
Source: https://news.am/hy/news/1040874