Այն, ինչ Ռուսաստանը հիմա ասում է Հայաստանի մասին, իրականում վերաբերում է ոչ միայն նրան, ուստի բոլորին պետք է ավելի շատ մտածել անվտանգության մասին, ինչպես նաև պետք է աջակցություն ցուցաբերել Հայաստանին, մայիսի 30-ի երեկոյան ուղերձում հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է «Европейская правда»-ն։

Ուկրաինայի նախագահը նշել է, որ Ռուսաստանը «այժմ Հայաստանին սպառնում է շատ ավելի բացահայտ, քան նախկինում»։

«Ռուսաստանի յուրաքանչյուր հարևան լսեց Հայաստանի մասին ասված խոսքերը, որի ժողովուրդը միակն է, որն իրավունք ունի և կընտրի իր երկրի ապագան։ Եվ այն, ինչ Ռուսաստանը ասում է Հայաստանի մասին, իրականում վերաբերում է ոչ միայն նրան։ Բոլորը պետք է ավելի շատ մտածեն անվտանգության մասին և ավելի շատ համատեղ քայլեր ձեռնարկեն, որպեսզի քաղաքական գործընկերությունները գործեն, և որպեսզի լինեն ժամանակակից պաշտպանական արտադրություններ, պաշտպանության ժամանակակից կարողություններ, ինչպես նաև առավելագույնս ճյուղավորված, դիվերսիֆիկացված տնտեսական կապեր», - հայտարարել է Զելենսկին։

Նա հույս է հայտնել, որ Եվրոպայի դիրքորոշումները այս հարցերում, և առաջին հերթին Եվրամիության, կլինեն «սկզբունքային, ուժեղ և ժամանակին»։

«Ոչ մեկի չի կարելի թողնել առանց աջակցության։ Եվրոպան իրավունք չունի կորցնելու ժողովուրդներից որևէ մեկին, բաց թողնելու երկրներից որևէ մեկը։ Հայաստանին պետք է աջակցել։ Մոլդովային պետք է աջակցել։ Բալթյան երկրներին։ Ադրբեջանին պետք է աջակցել։ Պետք է ուղիներ գտնել՝ աջակցելու Վրաստանի ժողովրդին, և սա ընդհանուր եվրոպական խնդիր է։ Ոչ մեկի չի կարելի կորցնել», - հայտարարել է Զելենսկին։

Source: https://news.am/hy/news/1039731