ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Փաշինյանի մասնակցությամբ կեղծ տեսանյութերի վերաբերյալ Euronews-ի հրապարակումն «տեղեկատվական զկռտոց» է անվանել։
«Օրերս հերթական հզոր տեղեկատվական արտահոսքն է տեղի ունեցել՝ ԵՄ քարոզչական կառույց հանդիսացող EUvsDisinfo-ի (գործում է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության հովանու ներքո գտնվող East StratCom Task Force-ի շրջանակում) իբրև թե «հետաքննության» տեսքով, որը ստեղծվել է «ռուսական ապատեղեկատվության և ֆեյքերի դեմ պայքարի» համար։
Հարձակման իմաստը կարելի է ընթերցել Euronews-ի տեղեկատվական զկռտոցի մեջ. «Արդեն մի քանի ամիս է, ինչ Հայաստանը ուսական ապատեղեկատվական արշավի թիրախ է, որն իրականացվում է հունիսին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ Ըստ հետազոտողների տվյալների՝ արշավի մեկնարկը տրվել է մարտի սկզբին՝ «Մատրյոշկա» ծրագրի շրջանակում, որը պրոկրեմլյան ապատեղեկատվական գործողություն է, և որտեղ ավելի ու ավելի հաճախ են կիրառվում արհեստական բանականության տեխնոլոգիաները։ Բոտ-ցանցերն ուսումնասիրող Antibot4Navalny հավաքականը հայտնել է, որ ավելի քան մեկ տասնյակ կեղծ հոլովակներ է հայտնաբերել՝ Փաշինյանի մասնակցությամբ...»։
Այսպիսով, պատասխանատու կերպով հայտարարում եմ՝ այս հոլովակը ոչ մի «Մատրյոշկա» գործողություն չէր կարող հորինել։ Եվ պետք չէ էքստազի մեջ ընկնել իբր թե կիրառված արհեստական բանականության տեխնոլոգիաների կամ բոտ-ցանցերի մասին պատմություններից։
Ուստի դադարեցրեք կեղծիքներ հորինել «Կրեմլի ձեռքի» մասին։
Հ.Գ. Կարելի է դիտել ինչպես ձայնով, այնպես էլ առանց ձայնի»,- իր թելեգրամյան ալիքում գրել է Զախարովան։
Source: https://news.am/hy/news/1037677
Armenia
Զախարովան Փաշինյանի մասնակցությամբ կեղծ տեսանյութերի մասին Euronews-ի հրապարակումը «տեղեկատվական զկռտոց» է անվանել
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։