Հայաստանը պետք է ոչ թե թշնամանա եղբայրական երկրների հետ, այլ ընդհակառակը՝ զարգացնի ու խորացնի այդ հարաբերությունները։ Այս մասին իր նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ թշնամությունը Հայաստանի համար «բացարձակ փակուղի» է։
Ծառուկյանը հիշեցրել է, որ Վրաստանը երկար տարիներ գնացել է այն ճանապարհով, որով այսօրվա իշխանությունները փորձում են տանել Հայաստանը, բայց չի կարողացել Եվրոպային «նույնիսկ մի շիշ գինի» վաճառել։
«Մարդիկ այսօր վարկերի ծանր բեռի տակ են, բայց արդեն խնդիրների առաջ են կանգնել ինչպես այդ վարկերի վճարման, այնպես էլ աշխատավարձերի վճարման մասով, որովհետև ճանապարհը փակ է, մարդիկ չեն կարողանում իրենց արտադրանքը տանել (Ռուսաստան)»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանը եղբայրական է համարում հայ ժողովրդին, բայց չի կարող համագործակցել Հայաստանի ղեկավարության հետ, որը ձգտում է երկիրը տանել դեպի ԵՄ։
Ծառուկյանը նշել է, որ իշխանությունները պետք է պատասխանատվություն դրսևորեն և օգնեն մարդկանց դուրս գալ ստեղծված իրավիճակից. կա՛մ բանկերից պահանջեն սառեցնել վարկերի վճարումները մինչև իրավիճակի հանգուցալուծումը, կա՛մ իրենք իրենցով փակեն վարկերը, քանի դեռ ստեղծված իրավիճակից ելք չեն գտել։
Source: https://news.am/hy/news/1039597
Armenia
Վրաստանը եվրաինտեգրման տարիներին չի կարողացել նույնիսկ մի շիշ գինի վաճառել ԵՄ-ին․ Ծառուկյան
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։