Վրաստանի ներքին գործերի նախարարության Միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համակարգմամբ վերջին օրերին անցկացված միջոցառումների արդյունքում Վրաստանից արտաքսել են 113 օտարերկրյա քաղաքացու։ Այդ մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները։

Միգրացիայի դեպարտամենտի իրականացրած համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել են Թուրքիայի, Թուրքմենստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Հայաստանի, Չինաստանի, Քենիայի, Կուբայի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ադրբեջանի, Եգիպտոսի, Եթովպիայի, Հորդանանի, Նեպալի, Նիգերիայի, Պակիստանի, Թաիլանդի և այլ պետությունների քաղաքացիներ՝ ընդհանուր առմամբ 113 մարդ։

Արտաքսված անձանց նկատմամբ սահմանվել է երկիր մուտք գործելու արգելք։

Source: https://news.am/hy/news/1054767