Գյումրիի բյուջեն իր մասշտաբների համեմատ շատ փոքր է։ Այս մասին նախընտրական քարոզարշավի ընթացքում մայիսի 31-ին հայտարարել է Նարեկ Կարապետյանը, որը գլխավորում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուների համամասնական ցուցակը։
Նա խոստացել է ավելացնել քաղաքի բյուջեն։
«Գյումրիի բնակչությունը Երևանի բնակչությունից 8-9 անգամ պակաս է, իսկ բյուջեն՝ 25 անգամ։ Հետևաբար քաղաքում կան ենթակառուցվածքային խնդիրներ, ուստի, չնայած քաղաքի բարեկարգ հատվածներին, դեռևս վերականգնողական աշխատանքների կարիք կա», - նշել է Կարապետյանը։
Նա հավելել է, որ ֆինանսավորում տրամադրելուց հետո պահանջ է դրվելու շատ արագ լուծել բարեկարգման հետ կապված հարցերը։
Source: https://news.am/hy/news/1039789
Armenia
«Ուժեղ Հայաստանը» խոստացել է ավելացնել Գյումրիի բյուջեն
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։