ՀՀ ԱԱԾ կողմից իրականացրած միջոցառումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը նույն կուսակցության Շիրակի մարզի Անի համայնքի պատասխանատուի և այլ անձանց հետ Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների տվել է 70-200․000 ՀՀ դրամի չափով ընտրակաշառք։ Այդ մասին NEWS.am–ին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
Խմբի անդամներն իրենց հանցավոր գործունեությանն օրինական տեսք հաղորդելու նպատակով ընտրակաշառք ստացող անձանց փաստաթղթավորել են որպես նախընտրական ակտիվիստներ, կամավորներ և տարածքային պատասխանատուներ՝ նրանց վճարելով ոչ թե փաստացի կատարված աշխատանքի, այլ ընտրություններին նախապես պայմանավորված ձևով քվեարկելու խոստման դիմաց։
Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
«Կոմիտեն հորդորում է զերծ մնալ ընտրակաշառք տալու և այդ հանցավոր գործունեությունը տարբեր ձևական մեխանիզմներով քողարկելու արատավոր գործելակերպից՝ նախազգուշացնելով, որ նման յուրաքանչյուր դեպք արժանանալու է խիստ իրավական արձագանքի»,- նշվում է հաղորդագրությունում։
Source: https://news.am/hy/news/1037508
Armenia
«Ուժեղ Հայաստանի» օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. ՀԿԿ (վիդեո)
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։