Հայաստանը բախվում է Ռուսաստանի կողմից զգալի տնտեսական ճնշման, գրեթե բռնության։ Այդ մասին հուլիսի 2-ին Երևանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Այս կապակցությամբ Լայենը վստահեցրել է, որ «երբ գործընկերների վրա ճնշումն ուժեղանում է, ԵՄ-ն աջակցություն է ցուցաբերում»։

Եվրահանձնաժողովի նախագահը հայտնել է արտահանման գործակալության ստեղծմանն աջակցելու համար 18 մլն եվրո տրամադրելու մտադրության մասին։ Սա 52 մլն եվրոյի օգնության փաթեթի մի մասն է։ Լայենը հայտարարել է Հայաստանի արտահանման առյուծի բաժինը (գյուղատնտեսական արտադրանքի և ալկոհոլի 80-90 տոկոսը, որոնք նախկինում մատակարարվում էին ՌԴ) եվրոպական շուկա վերաուղղելու մտադրության մասին։ Նրա խոսքով՝ ծաղիկների մատակարարումները դարձել են նոր հարաբերությունների սկզբի գեղեցիկ խորհրդանիշ։

Որպեսզի դիվերսիֆիկացիան ավելի արագ ընթանա, այս ամսվա սկզբին Հայաստան կժամանեն ԵՄ փորձագետներ՝ արտահանողների հետ աշխատելու համար, որպեսզի օգնեն օգտվել բոլոր այն միջոցներից, որոնք կարող է տրամադրել արտոնյալ համագործակցությունը։

Source: https://news.am/hy/news/1047327