ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ: Այդ մասին NEWS.am–ին հայտնում են ԱԺ-ից:

Ռուսլան Ստեֆանչուկը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ընտրություններում տարած վստահ հաղթանակի առիթով` նշելով, որ Ուկրաինայի խորհրդարանը պատրաստ է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը երկկողմ և բազմակողմ մակարդակում:

Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը շնորհավորանքի համար` նշելով, որ Հայաստանը ևս պատրաստակամ է շարունակել երկկողմ հարաբերությունների զարգացումը:

Անդրադարձ է կատարվել նաև միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող այլ հարցերի:

Source: https://news.am/hy/news/1041978