Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկության համաձայն իրացնելու նպատակով մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ պետք է տեղափոխվեն Հայաստան:
ՆԳՆ ոստիկանությունից NEWS.am–ին հայտնում են, որ տեղեկությունն իրացվեց Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության ծառայողների և Կոտայքի մարզի պարեկների հետ։
Մայիսի 19-ին՝ ժամը 17․45-ին, Կոտայքի մարզի Զովունի գյուղի դիմացի դաշտամիջյան հատվածում ձերբակալվեցին «Հյունդայի» մակինիշի ամվտոմեքենայի 46-ամյա վարորդն ու 72-ամյա ուղևորը։ Մեքենայով հանդերձ նրանք տեղափոխվեցին Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժին։
Տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանայով լցված պոլիէթիլենային փաթեթ։
Մեոքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Source: https://news.am/hy/news/1037547
Armenia
Ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կգ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել են
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։