Այսօր՝ մայիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևան խոշորացված համայնքի վարչական բնակավայրերից մեկում 3 ժամից ավելի է՝ որոնում են գյուղի երեխաներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է, և այդ գյուղի բնակիչները որոնում են տղա երեխաներ Ա․-ին և Մ․-ին։
Ամբողջ գյուղի բնակիչները, Սևանի համայնքային ոստիկանները, Գեղարքունիքի քրեական ոստիկանները, պարեկներն ու փրկարարները մի քանի ժամ որոնողական աշխատանքներ են իրականացրել տարբեր հատվածներում, և ժամը 20։10-ի սահմաններում փրկարարներն ու պարեկները երեխաներին ողջ և առողջ հայտնաբերել են գյուղի մանկապարտեզի ննջասենյակներից մեկում։
Source: https://news.am/hy/news/1039217
World
Որպես անհետ կորած որոնվող 6-ամյա 2 տղաները հայտնաբերվել են
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։