«Որդիների կանչ» ՀԿ-ն կոչ-հորդորով դիմել է ընդդիմությանը։

«Որևէ պարագայում չլեգիտիմացնել հունիսի 7-ի աննախադեպ իշխանական ճմշման, իշխանական կոռուպցիայի և իրավական բռնությունների ներքո անցկացված Ազգային Ժողովի ընտրությունները, քանի որ մենք հավատացել ենք, որ դուք պայքարում եք ոչ թե հանուն մանդատի ու պաշտոնի, այլ՝ հանուն հայրենիքի և Եռաբլուրի»,- ասվում է հայտարարությունում։

Նշենք, որ ըստ ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ–ի նախնական տվյալների ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

Սա նշանակում է, որ խորհրդարան են անցնում երեք ուժեր՝ ՔՊ–ն, «Ուժեղ Հայաստանը» և «Հայաստանը»։ Իսկ ԲՀԿ–ն չի հաղթահարում նվազագույն շեմը (4 տոկոս) և չի անցնում խորհրդարան։

Սակայն ԲՀԿ–ի ձայները շատ մոտ են 4 տոկոսին և եթե վերահաշվարկի արդյունքում հասնի 4 տոկոսի, ապա ԲՀԿ–ն ևս կմասնակցի մանդատների բաշխմանը և կհայտնվի ԱԺ–ում։

Source: https://news.am/hy/news/1042004