Մայիսի 10-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան փողոցում, գարեջրի ակադեմիայի մոտ ծեծկռտուք է, զենք են պահում իրար վրա և հայհոյում են միմյանց, հաղորդում է Shamshyan.com–ը։

Ոստիկանության խումբը տեղում պարզել է, որ նույն օրը ժամը 22։45-ի սահմաններում Աբովյան փողոց 10 հասցեում գործող «Beer» ակադեմիայի դիմաց 5-6 անձինք վիճաբանել են միմյանց հետ, փոխադարձ հարվածներ հասցրել և վիճաբանության ավարտից հետո մասնակիցներից մեկը դեպքից հետո որոշ ժամանակ անց իր մոտ գտնվող ատրճանակի փողը ուղղել է դեպի օդ, սակայն կրակոց չի արձակել, որից հետո հեռացել է տվյալ վայրից։ Քրեական ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերվել են մեկ հատ գազային ատրճանակի չկրակված փամփուշտ և ձեռնարկում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Source: https://news.am/hy/news/1036846