Շաբաթ և Կիրակի՝ 27․06, 28․06 Հրավիրում ենք մասնակցել Կալասար լեռան վերելքին։ Այս օրերին Կալասարից բացվում է թերևս ամենատպավորիչ տեսարանը դեպի Թեքսարի լեռնաշղթա։ Դիմացի ձյունապատ գագաթները ստեղծում են իդեալական ֆոն՝ բացառիկ կադրեր ստանալու համար։ Կալասար լեռ 2230 մ Արշավը սկսելու ենք Հերմոն գյուղից և բարձրանալու ենք Կալասար լեռ։ Այն գտնվում է Վայոց ձորում։ Բարձրությունը 2230 մ է։ Գագաթին դեռ պահպանվում են Կալասարի բերդի պատերից որոշ հատվածներ: Ենթադրվում է, որ այս բերդը Սմբատաբերդից ավելի հին է, որի մասին է վկայում պահպանված պատերի մեջ շաղախի բացակայությունը: Բերդի տարածքում հաճախ են հանդիպում քարայծեր և հնարավոր է բախտ վիճակվի տեսնել: Գագաթից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Վայոց ձորի լեռները, մասնավորապես՝ Թեքսարի լեռնաշղթան: Երթուղու երկարությունը՝ 8 կմՀարաբերական բարձրությունը՝ 500 մ Հանդիպման վայր՝ Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ) Հանդիպման ժամը՝ 07։30Մասնակցության արժեքը՝ 9 500 դրամ Արժեքի մեջ ներառված է՝ՏրանսպորտՈւղեկցորդների ծառայություն Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝ Ուսապարկ (պարտադիր) Ձեռնափայտեր (պարտադիր չէ) Մեկօրյա սնունդ Ջուր (առնվազն 1 լիտր) Դեղատուփ Արևային ակնոց Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային) Տաք հագուստ Լապտեր Անձրևապաշտպան թիկնոց Զանգապաններ Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար): Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան: Ինչպե՞ս գրանցվել՝ Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։ Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30): Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը Քայլ 3։ Կատարել փոխանցում Ստացող՝ ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank) Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001 Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։ Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։ Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։ Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։ Վերելք ԿալասարԱրշավ դեպի Ռապի լիճԹեղենիս լեռ

Source: https://www.armgeo.am/ascent-to-mt-kalasar/