Կիրակի՝ 08․11․26 Հրավիրում ենք մասնակցել գեղեցիկ արշավի Վայոց ձորում։ Իրականացնելու ենք արշավ Շրեշտասարի շուրջ։ Ավանդազրույցի համաձայն Շրեշտասարի մեջ գանձեր էին պահված, որոնք ձգտում էին գտնել շատ ճանապարհորդներ ու իշխաններ, սակայն իրական գանձը Շրեշտի բնությունն է, որը հաստատ կգտնեք մասնակցելով այս արշավին։ Շրեշտասարի շուրջ Արշավը սկսելու ենք Ելփին գյուղից։ Ելփինից բացի Շրեշտասարի շուրջբոլորը գյուղեր են եղել, որոնք այժմ լքված են։ Կանցնենք նախկին Վարդենիք գյուղի տարածքով, որտեղ կտեսնենք Վարդենիքի լիճը։ Այնուհետև շարունակելու ենք ճանապարհը դեպի Շրեշտի կիրճ և շրջանաձև երթուղով վերադառնալու ենք մեկնարկի կետ։

Source: https://www.armgeo.am/around-shreshtasar/