Հրավիրում ենք մասնակցել արշավի Վայքի լեռներում։ Իրականացնելու ենք վերելք Գայլի ականջներ / Վարդաբլուր լեռ (2455 մ)։ Վարդաբլուր / Գայլի ականջներ Լեռը վառ արտայատված երևում է Վայոց ձորի գրեթե բոլոր անկյուններից և հանդիսանում է Եղեգնաձորի սիմվոլներից մեկը։ Գագաթից բացվում է հիանալի տեսարան դեպի ողջ Վայոց ձորը։ Հեռվում նաև երևում է օդում կախված Մասիսն ու Սիսը։ Երթուղու երկարությունը՝ 11 կմ Հարաբերական բարձրությունը՝ 850 մետր Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ) Հանդիպման ժամը՝ 7։00 Մասնակցության արժեքը՝ 9500 դրամ Արժեքի մեջ ներառված է՝ՏրանսպորտՈւղեկցորդների ծառայություն Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝ Ուսապարկ (պարտադիր) Ձեռնափայտեր (պարտադիր չէ) Մեկօրյա սնունդ Ջուր (առնվազն 1 լիտր) Դեղատուփ Արևային ակնոց Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային) Տաք հագուստ Լապտեր Անձրևապաշտպան թիկնոց Զանգապաններ Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար): Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան: Ինչպե՞ս գրանցվել՝ Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։ Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30): Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը Քայլ 3։ Կատարել փոխանցում Ստացող՝ ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank) Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001 Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։ Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։ Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։ Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։ Առաջիկա արշավներ Վերելք ԿալասարԱրշավ դեպի Ջրաշուշանների լիճԱղավնո լեռ և Ապարանի ջրամբարԱրշավ դեպի Ռապի լիճԱրշավ դեպի Գեղարոտի ջրվեժԵրեք գագաթ Փամբակի լեռներումՎերելք Արագած․ Արևմտյան գագաթՍևանի մայրամուտը ԵղնասարիցԱրշավ դեպի Ջերմուկի տաք ջրեր7 գագաթ Գեղամա լեռներումՎերելք Աժդահակ լեռՎերելք Խուստուփ լեռԱրշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց
Source: https://www.armgeo.am/ascent-to-wolfs-ears/