Մեր ընկերությունը 2014 թ.-ից իրականացնում է վերելքներ Արարատ լեռ: Ամենամեծ թվով մարդիկ իրենց երազանքի վերելքը վստահել են մեզ։ Տևողությունը` 7 օր, 6 գիշեր Վերելք Արարատ լեռ Մանրամասների և գրանցվելու համար զանգահարեք 043 00 5165 կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին: 2027 թ․-ին իրականացնելու ենք վերելք Արարատ լեռ: Վերելքի օրերը՝ 26.07-01.08 01.08-07.08 07.08-13.08 (6-օրյա ծրագիր) 16.08-22.08 22.08-28.08 Օր 1: Երևան – Անի – Բայազետ Երևանից շարժվում ենք գիշերը: Ուղևորվում ենք հայ-վրացական սահման: Անցնելով Բավրայի անցակետը ուղևորվում ենք դեպի վրաց-թուրքական սահման (Կարծախի անցակետ): Դեպի Կարս տանող ճանապարհն անցնում է գեղատեսիլ Ծովակ Հյուսիսո լճի կողքով։ Առաջին կանգառը կլինի Բագրատունիների թագավորության մայրաքաղաք Անիում: Անիում շրջայցից հետո ուղևորվում ենք Բայազետ: Գիշերակացը հյուրանոցում: Առաջին օրվա համար ձեզ հետ ունեցեք սնունդ։ Բայազետում կլինենք երեկոյան։ Ճանապարհին սնվելու համար հարմար կանգառներ չունենք։ Անի Օր 2: Առաջին Ճամբար / 3400 մ / Բայազետի հյուրանոցից մեքենաներով կսկսենք մոտենալ Մասիսին: Մեքենան մեզ կհասցնի մինչև 2400 մետր բարձրություն: Այստեղից կսկսենք քայլել դեպի առաջին ճամբար, որը գտնվում է 3400 մետր բարձրության վրա։ Ծանր իրերը տեղափոխվելու են ձիերով: Գիշերակացը՝ վրաններում: Վերելք Արարատ Երթուղու երկարությունը՝ 5 կմ Հարաբերական բարձրությունը՝ 1000 մ Օր 3: Երկրորդ ճամբար / 4200 մ / Առավոտյան նախաճաշից հետո սկսում ենք վերելքն առաջին ճամբարից (3400 մ) դեպի երկրորդ ճամբար (4200 մ): Ծանր իրերը տեղափոխվում են ձիերով: Գիշերակացը՝ վրաններում: Վերելք Արարատ Երթուղու երկարությունը՝ 4 կմ Հարաբերական բարձրությունը՝ 800 մ Oր 4: Արարատի գագաթ / 5165 մ / Գիշերը սկսում ենք վերելքը դեպի գագաթ (6-7 ժամ): Գագաթից վերադառնում ենք 4200 մ, հանգստանում ենք, հավաքում ենք իրերը և իջնում մինչև առաջին ճամբար (3400 մ): Գիշերակացը առաջին ճամբարում՝ վրաններում: Վերելք Արարատ Երթուղու երկարությունը՝ 12 կմ Հարաբերական բարձրությունը՝ 1000 մ Օր 5: Վերադարձ Բայազետ Առավոտյան նախաճաշից հետո իջնում ենք մինչև 2400 մ, որտեղից մեքենաները մեզ տեղափոխում են Բայազետ: Հյուրանոցում լոգանք ընդունելուց և հանգստանալուց հետո կայցելենք Իսահակ Փաշայի ամրոց։ Երթուղու երկարությունը՝ 5 կմ Վերելք Արարատ Երեկոյան բոլորս միասին կնշենք Արարատի վերելքը: Գիշերակացը հյուրանոցում: Օր 6: Բայազետ – Բերկրիի ջրվեժ – Վան Առավոտյան նախաճաշից հետո ուղևորվում ենք Վան: Օրվա առաջին կանգառը Բերկրիի ջրվեժի մոտ է, որը սկիզբ է առնում Թոնդրակ լեռնազանգվածից և գահավիժում է մոտ 15 մետր բարձրությունից։ Հաջորդ կանգառը Վանում է։ Կբարձրանանք Վանի երեքհազարամյա բերդը և վերևից կտեսնենք Վան քաղաքը, Քաղաքամեջ թաղամասի ավերակները, Վարագ լեռըն ու Վանա լիճը։ Աղթամար Եվ իհարկե կտեսնենք Վանի խորհրդանիշը հանդիսացող կատուներին։ Կայցելենք Վանա կատուների բուծարան և կտեսնենք տարբեր աչքերի գույն ունեցող հանրահայտ կատուներին։ Այնուհետև կճաշակենք Վանա տառեխը, կնավարկենք դեպի Աղթամար կղզի: Կլողանք Վանի կապուտակ ջրերում: Երեկոյան վերադարձ Բայազետ: Գիշերակացը հյուրանոցում: Օր 7: Բայազետ – Կարս – Երևան Առավոտյան նախաճաշից հետո ուղևորվում ենք Կարս: Կտեսնենք Առաքելոց եկեղեցին, Կարսի բերդը և Վարդանի կամուրջը: Վերադարձ Երևան: Կարս / Վերելք Արարատ Ճամփորդության արժեքը՝ $ 950 (համարժեք դրամ) Եթե ցանկանում եք գիշերել մեկտեղանոց սենյակում, ապա հավելավճարը կկազմի $ 100 (համարժեք դրամ)։ Արժեքի մեջ ներառված է` Տրանսպորտը Հյուրանոցը Նախաճաշը հյուրանոցում Լեռնային ուղեկցորդների ծառայությունը Լեռնային խոհարարի ծառայությունը Երեքանգամյա սնունդը սարի վրա (նախաճաշ, լանչբոքս, ընթրիք) Բոլոր տեսարժան վայրերի մուտքավճարները Վրանների, ներքնակների, կատվիկների տրամադրումը Ծանր իրերի տեղափոխումը ձիերով Վերելքի թույլտվությունը Արարատ բարձրանալու վկայականը (հավաստագիր «Հայկական աշխարհագրական նախագծի» և «Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի» կողմից) դեպի Աղթամար կղզի նավարկութան գումարը Արժեքի մեջ ներառված չէ՝ Քաղաքներում ճաշն ու ընթրիքը Քնապարկը Արկածային ապահովագրությունը (պարտադիր) Պարտադիր բժշկական ապահովագրություն Վրաստան մուտքի համար Վիզայի արժեքը (ցանկության դեպքում մենք կարող ենք պատրաստել: Արժեքը ՀՀ քաղաքացիների համար՝ 17 000 դրամ) Գրանցման հայտԱնուն Ազգանուն * Էլ. հասցե * Հեռախոսահամար * Նախընտրելի ամսաթվերը *2026 26․07-01․082026 01․08-07․082026 07․08-13․08 (6-օրյա ծրագիր)2026 16․08-22․082026 22.08-28.08 Հաճախ տրվող հարցեր Արարատի վերելքի մասին Ինչպես ձևակերպել վիզաՎիզայի համար կարող եք դիմել օնլայն տարբերակով: Պատրաստ է լինում րոպեների ընթացքում: Անհրաժեշտության դեպքում կարող ենք պատրաստել Ձեզ համար: Արշավային փորձԱրշավային փորձը շատ կարևոր է Արարատի վերելքի համար, որպեսզի ճիշտ պատկերացում ունենաք՝ ինչ է Ձեզ սպասվում: Խորհուդ ենք տալիս ակտիվ արշավել, և ամռան ամիսներին կատարել վերելքներ Արագած և Աժդահակ՝ կլիմայավարժեցման համար: Եղանակային պայմաններԵղանակային պայմանները հաջող վերելքի կարևորագույն գործոններից են։ Լեռներում եղանակը շատ արագ է փոխվում։ Բարձրության վրա երեկոյան ժամերին և գիշերը ցուրտ է լինում։ Այդ պատճառով անպայման պետք է ունենալ տաք հագուստ։ Ցերեկը հաճախ արևոտ է լինում, և նման բարձրությունների վրա արևը հատկապես վտանգավոր է։ Արևի ճառագայթները արտացոլվում են ձնից, և կարող եք շատ արագ այրվել։ Մի մոռացեք վերցնել արևապաշտպան քսուք։ Եթե պատրաստվում եք մասնակցել Արարատ լեռան վերելքին, ապա անպայման կարդացեք այս օգտակար հոդվածները. Ինչպես պատրաստվել Արարատի վերելքին Արարատի վերելքին անհրաժեշտ պարագաների ցանկ 6 պատճառ, թե ինչո՞ւ պետք է բարձրանալ Արարատ հենց մեզ հետ Մենք մասնագիտացված ենք արշավների և լեռնագնացության բնագավառում Կազմակերպել ենք 5 000-ից ավել արշավ և լեռնային վերելք Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս Արդեն իսկ 500-ից ավել մասնակիցներ մեզ հետ բարձրացել են Արարատի գագաթ Խումբը ղեկավարում են միայն փորձառու լեռնային ուղեկցորդները Աշխատում ենք տեղացիների հետ, ովքեր ունեն Արարատի վերելքի կազմակերպման երկար տարիների փորձ Ողջ տարվա ընթացքում կազմակերպում ենք նախապատրաստական վերելքներ, բոլոր մասնակիցների հարցերին տալիս ենք սպառիչ պատասխաններ՝ գործնականում փորձի փոխանակման շնորհիվ Մեկնելուց առաջ կլինեն հավաքներ և նախապատրաստական վերելքներ, որոնց ընթացքում կպատասխանենք մասնակիցների բոլոր հարցերին: Մանրամասների և գրանցման համար զանգահարեք 043 00 51 65 հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին Արարատվածների պատմությունները Այս ամառ բարձրանում ենք ԱրարատԱրարատի գագաթին՝ երազանքից իրականությունԱրարատը՝ հավերժական սերԵրազանքի կանչով դեպի ԱրարատԱրարատը սկսվում է երազանքիցԵրազանքից մինչև իրականությունԱրարատն ապացուցեց, որ այն պարզապես սիմվոլիկա չէԱրարատը կարծես մի երազ լինիԱրարատը սարի, մարդկանց ու սիրո մասին է
Source: https://www.armgeo.am/climbingararat/