Կիրակի՝ 05․07․2026 Բարձրանում ենք Արագածի Արևմտյան գագաթ (3995 մ): Արագած լեռնազանգվածը Հայկական լեռնաշխարհի չորրորդ և Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռն է: Գագաթն ունի 4 սուր կատարներ։ Արևմտյան գագաթը երկրորդն է ըստ բարձրության։ Արշավը սկսում ենք Քարի լճից՝ 3200 մ բարձրությունից: Արագած․ Արևմտյան գագաթ Վերելքը միջին բարդության է։ Գագաթնամերձ հատվածը ժայռոտ է։ Արշավին կարող են մասնակցել միայն արշավային փորձ ունեցողները։ Երթուղու երկարությունը՝ 10 կմ Հարաբերական բարձրությունը՝ 750 մ Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ) Հանդիպման ժամը` 08։00 Մասնակցության արժեքը` 9500 դրամ Արժեքի մեջ ներառված է՝ Տրանսպորտ Ուղեկցորդների ծառայություն Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝ Ուսապարկ (պարտադիր) Ձեռնափայտեր Մեկօրյա սնունդ Ջուր (առնվազն 1,5 լիտր) Դեղատուփ Արևային ակնոց Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային) Տաք հագուստ Լապտեր Անձրևապաշտպան թիկնոց Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան: Ինչպե՞ս գրանցվել՝ Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։ Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30): Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը Քայլ 3։ Կատարել փոխանցում Ստացող՝ ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank) Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001 Փոխանցումը կատարելիս նպատակ դաշտում անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։ Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։ Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։ Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։ Առաջիկա արշավներ Վերելք ԿալասարԱրշավ դեպի Ռապի լիճԹեղենիս լեռԱրշավ դեպի Գողթանիկի ջրվեժՎերելք Դիմաց լեռԱրշավ դեպի Ջրաշուշանների լիճԵրեք գագաթ Փամբակի լեռներումԱղավնո լեռ և Ապարանի ջրամբարՎերելք Աժդահակ լեռ
Source: https://www.armgeo.am/ascent-to-western-aragats/