Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը։ Այս մասին հայտնում են «Մայր Հայաստան» կուսակցությունից։

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ նախընտրական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանի փաստաբանական թիմը բողոք էր ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան` ընդդեմ Առաջին ատյանի դատարանի կողմից կիրառված երկամսյա կալանքի որոշման, որը Վերաքննիչ քրեական դատարանի կողմից մերժվել է։

Նշված որոշման դեմ բողոք է ներկայացվելու Վճռաբեկ դատարան։

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Անդրանիկ Թևանյանի բնակարանում և «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում խուզարկություններ էին իրականացվել։ Նույն օրը երեկոյան ԿԸՀ-ն համաձայնություն տվեց քրեական հետապնդում հարուցել և անձեռնմխելիությունից զրկել Անդրանիկ Թևանյանին։ Մայիսի 23-ին դատարանն Անդրանիկ Թևանյանին երկու ամսով կալանավորելու որոշում կայացրեց։

Source: https://news.am/hy/news/1047763