Մայիսի 24-ին՝ ժամը 19։32-ին, Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Վայք-Սարավան հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 153-րդ կմ-ին բախվել են «Mercedes» մակնիշի մարդատար և երկու «Iveco» մակնիշի բեռնատար ավտոմեքենաներ. կան տուժածներ։
Փրկարարները «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի երկու տուժածի մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, մեկ այլ տուժածի հիդրավլիկ գործիքների օգնությամբ դուրս են բերել արգելափակումից և ևս մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:
Source: https://news.am/hy/news/1038033
Armenia
Վայք-Սարավան հատվածում բախվել են Mercedes–ը և երկու Iveco բեռնատարները. Վիրավորներից մեկին դուրս են բերել փրկարարները
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։