Վաղը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մեր հասարակությանը կներկայացնի իր ընդարձակ ծրագրային առաջարկը, «Բարգավաճ Հայաստանը» կառուցելու իր տեսլականը՝ Հայաստանի հետպատերազմյան վերականգնմանն ուղղված համապարփակ ծրագիրը։ Ուրախ կլինենք բոլոր արձագանքների, մեկնաբանությունների և իրական ծրագրային բանավեճի առաջարկների համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲԸԿ մամուլիխոսնակ Իվետա Տոնոյանը։
«Բոլորի համար արդեն ակնհայտ է, որ գործող իշխանությունները փորձում են ամեն կերպ խուսափել քաղաքակիրթ և քաղաքական ընտրարշավից՝ շեշտը դնելով բացառապես վիրավորական տեքստերի, ցածրակարգ բամբասանքի և, ցավոք, փողոցային բառապաշարի վրա։ Ամենայն հավանականությամբ, սա խոսում է քաղաքական և ծրագրային ասելիքի բացակայության մասին։
Այնուամենայնիվ, մենք չենք շեղվելու մեր որդեգրած սկզբունքային դիրքորոշումից և վարելու ենք բացառապես քաղաքակիրթ, իրական ընտապայքար՝ հարգելով թե´ մեր ընտրողին, թե´ մեր մյուս մրցակից քաղաքական ուժերին։
Վաղը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մեր հասարակությանը կներկայացնի իր ընդարձակ ծրագրային առաջարկը, «Բարգավաճ Հայաստանը» կառուցելու իր տեսլականը՝ Հայաստանի հետպատերազմյան վերականգնմանն ուղղված համապարփակ ծրագիրը։ Ուրախ կլինենք բոլոր արձագանքների, մեկնաբանությունների և իրական ծրագրային բանավեճի առաջարկների համար»,- գրել է նա։
Source: https://news.am/hy/news/1036733
Armenia
Վաղը ԲՀԿ-ն կներկայացնի իր ընդարձակ ծրագրային առաջարկը. Իվետա Տոնոյան
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։