Փաստաբան Լուսինե Ավագյանը հանդես է եկել նախաձեռնությամբ, որով կոչ է անում իշխանություններին ինքնաբացարկ հայտնել մինչև մայիսի 28-ը։
Նա իր կոչում նշում է, որ իր խոսքը քաղաքական պայքարի մասին չէ, այլ վերջին 8 տարիների ընթացքում պետության գլխին բերված փորձանքների և քաղաքական պատասխանատվության մասին է.
«Տեսանք աղետալի 44-օրյա պատերազմը, մեր լացն ու սուգը խլացրեց մեր ուրախությունը, տեսանք Արցախի հայաթափում, տեսնում ենք Հայաստանի Հանրապետության շարունակական նվաստացում։ Այս իրողությունների պայմաններում խոսել այն մասին, որ իշխող կուսակցությունը իրավունք ունի հավակնել վերարտադրման ամբողջությամբ ոչ իրավաչափ գործընթաց է, հետևաբար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կոչ ենք անում՝ ինքնաբացարկ ներկայացնել մինչև 2026 թվականի մայիսի 28-ը, որպեսզի Հայաստանում տեղի ունենան արդար ու արժանապատիվ ընտրություններ»։
Ավագյանն իր խոսքում անդրադարձել է նաև իշխանության կողմից վարչական ռեսուրսի կիրառմանը. «Աջ ու ձախ տեսնում ենք վարչական ռեսուրսի վատնում, պետական մեխանիզմների գործի դնումը, և այս ամենը ծառայում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչությանը, հանուն այդ կուսակցության վերարտադրությանը, ինչն իրավաչափ չէ։ Հետևաբար ժողովրդական պետության յուրաքանչյուր քաղաքացի կարող է և պահանջում է Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հրաժարականը։ Անհոգ եղեք, Հայաստանում կան այնպիսի քաղաքական ուժեր, որոնք կարող են արժանապատիվ ստանձել Հայաստանի հաջորդ իշխանությունը, խաղաղություն գեներացնելու, այդ մասին խոսելու փոխարեն հենց այսօր ի դեմս Ռուսաստանի Դաշնության՝ նոր թշնամի են գեներացնում»։
Source: https://news.am/hy/news/1038953
Armenia
Տվեք բացարկ, որ ընտրենք անփորձանք. փաստաբանը հանդես է եկել նախաձեռնությամբ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։