TRIPP-ը հսկայական հնարավորություններ կընձեռի Հայաստանին և Ադրբեջանին, առավել ևս՝ հայկական կողմին։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեում։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է։ Եվ այն ոչ միայն ավարտվել է, այլև պսակվել է համաձայնագրով, որի շրջանակում երեկ ես ստորագրել եմ Փոխըմբռնման հուշագիր (MOU)։ Այդ համաձայնագիրը գործարկում է բարգավաճման նոր երթուղի՝ TRIPP երթուղին, որը հսկայական հնարավորություններ կբացի երկու երկրների, և հատկապես Հայաստանի համար։ Ընդ որում, լիովին հարգվում է նրանց ինքնիշխանությունը, ինչը նրանց հնարավորություն կտա իրական օգուտ քաղել այս նախագծից»,- նշել է նա։

Source: https://news.am/hy/news/1040715