Հայաստանից մի շարք ապրանքների ներմուծման սահմանափակումները բացասաբար չեն ազդի ռուսական շուկաների վրա։ Այս մասին մայիսի 29-ին «Известия»-ին հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։
«Լսեք, ես պատրաստ եմ մեր շուկաների մասին ասել. մեր շուկաների վրա, իհարկե, ազդեցություն չի լինի։ Այդուհանդերձ, դրանք բավական տեղ զբաղեցնող ապրանքներ են, և հիմնական ծավալը մենք միշտ ապահովում ենք սեփական արտադրության հաշվին», — ասել է նա «Известия»-ի մեկնաբան Վիկտոր Սինեոկին։
Ռեշետնիկովն ավելացրել է, որ Ռուսաստանը գնահատում է իր բոլոր մատակարարներին, սակայն միաժամանակ ունի մատակարարների դիվերսիֆիկացված կառուցվածք։ Դրա շնորհիվ Հայաստանի հեռանալու հետևանքով բացասական հետևանքներ չեն առաջանա, վստահեցրել է նախարարը։
«Ռոսսելխոզնադզորի» մամուլի ծառայությունը նախօրեին հայտնել էր, որ գերատեսչությունը մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում հայկական ծագում ունեցող և Հայաստանից առաքվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման վրա։ Մասնագետները ստուգում են անցկացրել Հայաստանի ձեռնարկություններում, որի ընթացքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ՝ ջերմոցային համալիրներում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների համար կարանտինային օբյեկտների առկայություն։
Ավելի ուշ «Ռոսսելխոզնադզորում» պարզաբանել են, որ Հայաստանի մատակարարած գյուղատնտեսական արտադրանքը չի համապատասխանել ԵԱՏՄ և Ռուսաստանի նորմերին։ Գերատեսչությունում նշել են, որ դրա հետ կապված կարելի է ենթադրել, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը չի կարողանում հաղթահարել հանրապետության գյուղատնտեսության նախարարության լուծարումից հետո իր վրա դրված լիազորությունները։
Source: https://news.am/hy/news/1039304
Armenia
Տնտեսական զարգացման նախարարություն․ Հայաստանից ապրանքների ներմուծման սահմանափակումները չեն ազդի Ռուսաստանի վրա
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։