ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մոտ է իրանական էլեկտրակայաններին ու կամուրջներին նոր հարվածներ հասցնելու որոշմանը։ Այս մասին հայտնել է «Fox News» հեռուստաալիքի թղթակից Թրեյ Յինգստը։

«Նախագահ Թրամփն ինձ ասաց, որ պատրաստվում է իրանական էլեկտրակայաններին ու կամուրջներին նոր հարվածներ հասցնելու հրաման արձակել»,- նշել է լրագրողը՝ ԱՄՆ առաջնորդի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո։

Մինչ այս Թրամփն իր «Truth Social» սոցիալական ցանցում գրել էր, որ Իրանն, իր կարծիքով, ձգձգել է բանակցությունները և ստիպված կլինի «պատասխան տալ դրա համար»։

Source: https://news.am/hy/news/1042554