ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ընդգծել է, որ Իրանի հետ համաձայնագիրը մեծ մասամբ վերաբերում է միջուկային թեմատիկային, և վստահեցրել է, որ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակը քննարկվում է մանրամասն և հանգամանորեն։
«CNN-ի կեղծ լուրերում, ինչպես միշտ, ասացին, որ Իրանի հետ իմ միջուկային գործարքն ընդհանրապես միջուկային չէ, մինչդեռ այնտեղ միանգամայն հստակ ասված է, որ Իրանը միջուկային զենք չի ունենա։ Այնուհետև գործարքի շրջանակում շատ մանրամասն և հանգամանորեն վերլուծվել են նաև միջուկային թեմատիկային վերաբերող այլ ասպեկտներ։ Իրականում համաձայնագրի մեծ մասն էլ հենց դրան է նվիրված», - գրել է Թրամփը Truth Social-ում։
Կիրակի լույս երկուշաբթի գիշերը Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ աստիճանաբար մոտենում է Իրանի հետ համաձայնագրի կնքմանը Վաշինգտոնին ընդունելի պայմաններով։
«Կարծում եմ՝ դանդաղ, բայց հաստատ մենք մոտենում ենք այն տարբերակին, որի դեպքում կստանանք այն, ինչ ուզում ենք», - ասել է նա։
Միաժամանակ ԱՄՆ նախագահը կրկին նախազգուշացրել է, որ պատրաստ կլինի վերսկսել ռազմական գործողությունները, եթե Իրանը չհամաձայնի գործարքին։
Axios պորտալի տվյալներով՝ ուրբաթ օրը Վաշինգտոնում կայացած խորհրդակցության ժամանակ Թրամփը ձևակերպել է համաձայնագրի վերաբերյալ նոր գաղափարներ՝ առաջադրելով ավելի խիստ պահանջներ, մասնավորապես՝ իրանական հարստացված ուրանի ճակատագրի վերաբերյալ։
Source: https://news.am/hy/news/1039855
World
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ գործարքը մեծ մասամբ վերաբերում է միջուկային թեմատիկային
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։