ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության համաձայն՝ բանակցությունների ձախողման դեպքում Վաշինգտոնն Իրանի հարցում պատրաստ է դիմել ցանկացած քայլի, ընդհուպ մինչև ռազմական գործողությունների:
Financial Times թերթին տված հարցազրույցում Թրամփը չի բացառել, որ իսլամական հանրապետության տարածքում կարող են գործի դրվել ամերիկյան հատուկ նշանակության ուժերը:
«Այստեղ երկու տարբերակ կա. կա՛մ մենք կմտնենք [Իրանի տարածք] և վերջ կտանք այն ամենին, ինչը նախկինում չհաջողվեց լուծել ռազմական ճանապարհով, կա՛մ պարզապես կպահպանենք Իրանի շրջափակումը, քանի որ դա, ինչպես պարզվեց, ավելի հզոր ազդեցություն ունի, քան ցանկացած ռազմական հարձակում», — նշել է սպիտակտան ղեկավարը:
Միևնույն ժամանակ, Թրամփը վստահություն է հայտնել, որ Իսրայելի և Իրանի միջև հարաբերությունների սրումը չի ձախողի Վաշինգտոնի և Թեհրանի միջև ընթացող բանակցությունները:
«Դա որևէ կերպ չի ազդի գործարքի վրա: Կարծում եմ՝ համաձայնությունը կկայանա: Տեսնենք՝ ինչպես կզարգանան իրադարձությունները», — հավելել է ԱՄՆ նախագահը:
Թրամփի խոսքով՝ չնայած տարածաշրջանում լարվածության աճին, Միացյալ Նահանգների և Իրանի միջև դիվանագիտական շփումները շարունակվում են, և համաձայնության հասնելու հնարավորությունը դեռ պահպանվում է:
Source: https://news.am/hy/news/1041931