ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմն անհամբեր սպասում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հարցի շուրջ հունիսյան արդյունավետ քննարկումներին։ Այս մասին ասվում է Դոնալդ Թրամփի՝ Բաքվի էներգետիկ շաբաթվա 31-րդ միջոցառման մասնակիցներին ուղղված ուղերձում։

ԱՄՆ նախագահը ընդգծել է, որ տարածաշրջանային էներգետիկ ինտեգրացիան 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած պատմական խաղաղության գագաթնաժողովի առանցքային հենասյուներից մեկն է։

«Երբ մենք հանդիպեցինք Սպիտակ տանը, մենք մի քայլ առաջ գնացինք և հասանք Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության։ Ինչպես ձեզ հայտնի է, տարածաշրջանային էներգետիկ ինտեգրացիան օգոստոսի 8-ին կայացած պատմական խաղաղության գագաթնաժողովի առանցքային հենասյուներից մեկն է։ Իմ վարչակազմը անհամբեր սպասում է այս թեմայի շուրջ հունիսին կայանալիք արդյունավետ քննարկումներին», - նշել է Թրամփը։

Source: https://news.am/hy/news/1040002