Շաբաթ՝ 27․06․26 Հրավիրում ենք մասնակցել Թեղենիս լեռան վերելքին (2851 մ)։ Արշավը սկսելու ենք Եղիպատրուշ գյուղից և ավարտելու ենք Բուժականում։ Թեղենիսի լանջերի մեծ մասը` մինչև 2400 մ բարձրությունները, անտառածածկ են, միաժամանակ կտրտված բազմաթիվ մանր գետահովիտներով: Արշավ Թեղենիս լեռ Գագաթից հետո իջնելու ենք դեպի Թեղենյաց վանք (6-7-րդ դար): Վանքի տարածքում կարճատև դադարից հետո կշարունակենք մեր ճանապարհը դեպի Բուժական։ Երթուղու երկարությունը՝ 18 կմՀարաբերական բարձրությունը՝ 900 մ Հանդիպման վայր՝ Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ) Հանդիպման ժամը՝ 08։00Մասնակցության արժեքը՝ 8 900 դրամ Արժեքի մեջ ներառված է՝ՏրանսպորտՈւղեկցորդների ծառայություն Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝ Ուսապարկ (պարտադիր) Ձեռնափայտեր (պարտադիր չէ) Մեկօրյա սնունդ Ջուր (առնվազն 1 լիտր) Դեղատուփ Արևային ակնոց Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային) Տաք հագուստ Լապտեր Անձրևապաշտպան թիկնոց Զանգապաններ Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար): Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան: Ինչպե՞ս գրանցվել՝ Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։ Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30): Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը Քայլ 3։ Կատարել փոխանցում Ստացող՝ ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank) Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001 Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։ Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։ Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։ Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։ Վերելք ԿալասարԱրշավ դեպի Ռապի լիճԹեղենիս լեռ

Source: https://www.armgeo.am/ascent-to-mount-teghenis/