Տեղի է ունեցել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի մշակութային ինքնագործ միավորման անդամ դատապարտյալների կողմից նախաձեռնված և կազմակերպված «Թավշյա հեղափոխության ազդեցությունը բանտային համակարգի և դատապարտյալների վրա» թեմայով գիտագործնական կոնֆերանսը:
Տարբեր քրեակատարողական հիմնարկների ազատազրկված անձինք ներկայացրել են հետհեղափոխական Հայաստանում դատապարտյալների սոցիալական վերաինտեգրման նոր հնարավորությունները, պահման պայմանների բարելավումը, իրավական բարեփոխումները:
Միջոցառմանը ներկա են եղել Սրբուհի Գալյանը, Քրեակատարողական ծառայության ղեկավար Ծովինար Թադևոսյանը, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար Սիրո Ամիրխանյանը, Պրոբացիայի ծառայության ղեկավար Գուրգեն Աֆրիկյանը, «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Ղուլյանը, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գևորգ Սիմոնյանը և այլ հյուրեր:
Ծառայության ղեկավար Ծովինար Թադևոսյանը նշել է, որ կոնֆերանսը լավ հնարավորություն է՝ ծանոթանալու անազատության մեջ պահվող անձանց անմիջական արձագանքին իրականացված բարեփոխումներին և շեշտադրել, որ դրանց նպատակը ազատությունից զրկված անձանց՝ պետության և օրենքի հանդեպ դրական վերաբերմունքի ձևավորումն է:
Source: https://news.am/hy/news/1038393
Armenia
«Թավշյա հեղափոխության ազդեցությունը բանտային համակարգի և դատապարտյալների վրա»․ կոնֆերանս՝ «Արմավիր» ՔԿՀ-ում
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։