Թալինի գործող քաղաքապետ Տավրոս Սափեյանը սպառնում է գյուղացիներին և գյուղերում բնակվող արցախցիներին։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է քաղաքական ակտիվիստ Մանուել Մանուկյանը, ով նաև տեսանյութ է հրապարակել։
Նա, մասնավորապես, գրել է. «Այս դեպքին պարտավոր են գնահատական տալ իրավապահ մարմինները, անկախ դիտորդները և բոլոր պատկան կառույցները։ Սա արդեն բացահայտ շանտաժ է․ պետական ծրագրերը վերագրում են իրենց և քաղաքական պահանջներ ներկայացնում գյուղերում ապրող մեր հայրենակիցներին։ Մարդկանց սպառնում են, թե եթե իրենց չընտրեն, ապա «Ռուսաստանի տոմս պիտի գնեն»։
Սրբապղծությանը կարծես այլևս չափ ու սահման չի մնացել։ Շանտաժի են ենթարկում անգամ ինը երեխաների մորը։ Սա անթույլատրելի վերաբերմունք է՝ հատկապես սոցիալական խնդիրներ ունեցող և պատերազմ տեսած մարդկանց նկատմամբ։
Հրավիրում եմ նաև զանգվածային լրատվամիջոցների ուշադրությունը։ Հանրությունը պետք է տեսնի և լսի, թե ինչ մեթոդներով են փորձում քաղաքական ճնշում գործադրել մարդկանց վրա»։
Տեսանյութում Սափեյանը դիմելով արցախցի կնոջն ասում է. «Էս տունը ձեզ ո՞վ է տվել, պետության գլխին կանգնած ենք մենք և Նիկոլ Փաշինյանը։ Ձեր տան երեխաներին ո՞վ է օգնել առաջին օրը։ Էս պահվածքով դուք երկար չեք ապրելու Հայաստանի Հանրապետությունում, Ռուսաստանի տոմս պետք է գնեք»։
Կինն էլ պատասխանում է. «Ինչո՞ւ, որովհետեւ սա էլ է թշնամո՞ւնը, դրա համ՞ր։ Ոչ, ես նախընտրում եմ արժանապատիվ մեռնել, քան ստորացված սատկել։ Մենք մինչև վերջին րոպեն կռվել ենք։ Ովքեր մտածում են, որ մենք պետք ա զոհվեինք, ձեզ է սպասում էս օրը։ Ես խնդրեցի չքաղաքականացնել, մեզ հետաքրքիր չի ոչ մի քաղաքական ուժ։ Չենք ընդունում ձեզ, վերջ, ինչո՞վ եք սպառնում։ Գալու եք բռնեք, տանեք բա՞նտ»։
Source: https://news.am/hy/news/1038171
Armenia
Թալինի գործող քաղաքապետ Տավրոս Սափեյանը սպառնում է գյուղացիներին և գյուղերում բնակվող արցախցիներին. ակտիվիստ (վիդեո)
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։