Տավուշի մարզի Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը կապամոնտաժվի, իսկ տարածքը կվերադարձվի նախկին բնական տեսքին։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտնել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։
«Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության ներկայացուցիչները շահագրգիռ կողմերի հետ կիրականացնեն անհրաժեշտ աշխատանքներ՝ տարածքի վերականգնումն ապահովելու և բնական միջավայրին հասցված ազդեցությունները վերացնելու նպատակով։
Շնորհակալ եմ բնապահպանական հանրության ներկայացուցիչներին՝ շրջակա միջավայրի պահպանության հարցերը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, բարձրաձայնելու և հոգատար վերաբերմունք ցուցաբերելու համար։
Համոզված եմ, որ միայն համատեղ ջանքերով կարող ենք պահպանել Հայաստանի եզակի բնաշխարհը։ Մեզնից յուրաքանչյուրը՝ լինի ոլորտի քաղաքականության պատասխանատու, համայնքի անդամ, թե զբոսաշրջիկ, իր կարևոր ներդրումն ունի շրջակա միջավայրի պահպանության և բնապահպանական մշակույթի ամրապնդման գործում»,– գրել է նախարարը։
Source: https://news.am/hy/news/1040287
Armenia
Տավուշի Դիմաց լեռան տարածքում տեղադրված սրտիկը կապամոնտաժվի
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։