Սյունիքով անցնող միջանցքի նկատմամբ ԱՄՆ-ի հետաքրքրությունը պայմանավորված է Իրանը շրջափակելու (օղակի մեջ վերցնելու) ցանկությամբ, և այս սցենարում Հայաստանին նույնպես առանձին դեր է վերապահված։ Sputnik Արմենիա-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահ, ԱՊՀ երկրների ռուսական ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը։
«Այս իրավիճակում Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ Դոնալդ Թրամփի կամ փոխնախագահ Վենսի հետաքրքրությունը, ինչպես նաև այնպիսի տարբեր պատրանքային նախագծերի առաջմղումը, ինչպիսին է «Թրամփի միջանցքը», փոխկապակցված են իրականում նաև այս կողմից Իրանի համար սպառնալիք ստեղծելու ցանկության հետ։ Եվ, անշուշտ, առաջին բանը, որ կլինի որպես արդյունք, Իրանի հետ բոլոր այն կապերի խզումն է, որոնց վրա Հայաստանը հենվել է անկախության ամբողջ ժամանակահատվածում։ Դա Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից հարվածի տակ հայտնված Իրանի շրջափակման փորձ է, որում Հայաստանին նույնպես դեր է վերապահված»,- նշել է Զատուլինը։
Նրա տեսանկյունից՝ դրա արդյունքում Հայաստանը կմնա բացարձակ կախվածության մեջ առաջին հերթին Ադրբեջանի ու Թուրքիայի վարքագծից։ Եվ ոչ մի Ֆրանսիա կամ ԵՄ այլ երկիր իրականում այստեղ չի հայտնվի։
Ամփոփելով՝ Զատուլինը հայտարարել է, որ Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրության երկընտրանքը հետևյալն է՝ կա՛մ Ռուսաստանը, կա՛մ Թուրքիան։
Source: https://news.am/hy/news/1040416
Armenia
Սյունիքով անցնող միջանցքի նկատմամբ ԱՄՆ-ի հետաքրքրությունը պայմանավորված է Իրանը շրջափակելու ցանկությամբ. Զատուլին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։