Կարևոր է, որ մենք ջանքեր ենք գործադրել էներգետիկ համակարգի անվտանգության և անկախության բարձրացման համար։ Այս մասին մայիսի 31-ին Երևանում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է արձակուրդում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը գլխավորում է ներկայումս երկրում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։
«Մեծամորի ԱԷԿ-ի հզորությունը կազմում է 400 ՄՎտ։ 2018 թվականից ի վեր մենք ստեղծել ենք արևային էլեկտրակայաններ՝ ընդհանուր մոտ 1200 ՄՎտ հզորությամբ։ Սա նշանակում է, որ մենք սուսուփուս կառուցել ենք երեք ԱԷԿ-ի հզորությանը հավասար հզորություններ, ստեղծել ենք երեք ատոմակայան։
Եվրամիության հետ համագործակցության գլխավոր ուղղություններից մեկը կլինի արևային էներգետիկայի ոլորտում կուտակիչ կայանների ստեղծումը», - նշել է Փաշինյանը։
Նա նաև կրկնել է, որ «TRIPP» նախագծի շրջանակում գործելու ենթակառուցվածքը բոլոր առումներով կբարձրացնի Հայաստանի անվտանգության մակարդակը։
Source: https://news.am/hy/news/1039825
Armenia
Սուսուփուս երեք ատոմակայան ենք ստեղծել․Փաշինյան
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։