«Սամվել Կարապետյան, զարմիկդ կամ հայերեն չհասկանալ, հայերենը, կամ հասկանալ, հատուկ հանրությանը մոլորեցնել»։ Այս մասին մայիսի 21-ին, դիմելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին, հայտարարել է արձակուրդում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակում է ընդգրկված։

«Ես երեկ մի պարզ հարց էի տվել՝ Ինչո՞ւ ձեր ընտանիքի 6 տղաներ չեն ծառայել Հայաստանի բանակում կամ, անհրաժեշտության դեպքում, ինչու չեն մասնակցել մեր երկրի պաշտպանությանը։

Հիմա վայնասուն են բարձրացրել, ուզում են մենք զոհվենք, ուզում են՝ մենք նահատակվենք։ Լսի՛ր, բազմոցից ընկնելիս չեն նահատակվում, ոչ էլ դղյակի մատույցներում են նահատակվում, ոչ էլ Lamborghini-ից ընկնելուց։ Ընդհանրապես, դասալիքները չեն նահատակվում։ Ձեր մանկլավիկներին էլ ասեք, որ ոտատակ չընկնեն», - նշել է Պապիկյանը։

Source: https://news.am/hy/news/1037272