Արկածախնդիր իշխանությունները փորձանք է երկրի համար։ Այս մասին Ամասիայի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Քաղաքական գործչի խոսքով՝ նախընտրական արշավից այնպիսի տպավորություն է, ասես ոչ թե խորհրդարանական, այլ նախագահական ընտրություններ են սպասվում․ հռետորաբանությունն անձնավորված է, կոնկրետ «ՔՊ»-ն 1 մարդ է և 100 «ուսապարկ»։
Քոչարյանն ընդգծել է, որ կատարվողի արմատները տանում են դեպի Սահմանադրություն և կառավարման սուպերվարչապետական մոդել։ «Դա լավ տեղ չի տանելու։ Մեր նպատակն է փոխել ամեն ինչ և հանգել իշխանության ճիշտ բալանսավորված իշխանական համակարգի, սուպերվարչապետությունը չարիք է դարձել մեր երկրի համար»,- ընդգծել է Քոչարյանը։
Ամասիայում բնակիչներին մտահոգում են նույն խնդիրները, ինչ մարզի մյուս բնակավայրերում՝ անասնապահության ծավալների կրճատումը, դպրոցների փակումը, բնակչության արտահոսքը։ Լսելով բնակիչներին՝ Քոչարյանն ընդգծել է դպրոցներ փակելու անթույլատրելիությունը և հիշեցրել, որ իր կառավարման տարիներին շուրջ մեկուկես հարյուր դպրոց է կառուցվել։
Բնակչուհիներից մեկը դժգոհել է զոհվածների և անհայտ կորածների ընտանիքների հանդեպ պատշաճ վերաբերմունքի բացակայությունից։ Քաղաքական գործիչը համաձայնել է, որ այն վերաբերմունքը, որն իշխանությունները ցուցաբերում են զոհվածների և անհայտ կորածների ընտանիքների նկատմամբ, անընդունելի է։
Source: https://news.am/hy/news/1036639
Armenia
Սուպերվարչապետությունը չարիք է Հայաստանի համար․ Քոչարյան
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։