Հուլիսի 4-ի կեսօրից հետո, 5-8-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 9-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 4-ի երեկոյան, 5-7-ն առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։
Քամին արևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-6-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։
«Հայպետհիդրոմետ»–ից NEWS.am–ին հայտնում են, որ Երևանում Հուլիսի 4-ի կեսօրից հետո, 5-9-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 4-ի երեկոյան, 5-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։
Մոտակա գիշերը մայրաքաղաքում կլինի +16+18, վաղը ցերեկը՝ +27+29։
Շիրակում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +19+24,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +19+22,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +24+27,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +18+22,
Լոռիում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +21+25,
Տավուշում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +21+24,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +18+22,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +30+34,
Արարատում՝ գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +33+36,
Արմավիրում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +33+36,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +24+27,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +33+36,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +31+34,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +24+28։
Source: https://news.am/hy/news/1047805