Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը պետական այցով ժամանել է Հյուսիսային Կորեա (ԿԺԴՀ)։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։

Չինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այցը տեղի է ունենում հյուսիսկորեական կողմի հրավերով և կարևոր փուլ կդառնա Պեկինի ու Փհենյանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։

Սա վերջին 8 տարվա ընթացքում Սի Ծինփինի առաջին այցն է Հյուսիսային Կորեա։ Սպասվում է, որ հանդիպումների ընթացքում կողմերը կքննարկեն քաղաքական, տնտեսական և տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր։

Source: https://news.am/hy/news/1041910