Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը հունիսի 8-9-ը պետական այցով կայցելի ԿԺԴՀ։ Այդ մասին հունիսի 5-ին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։

«Սի Ցզինպինը՝ Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահը, հունիսի 8-9-ը պետական այց կկատարի Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն», — ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ ՉԺՀ նախագահը այցը կկատարի ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հրավերով։

Source: https://news.am/hy/news/1041046