ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Հայաստանը ձեռնարկել է մի շարք գործողություններ, որոնք Մոսկվան դիտարկում է որպես ոչ բարեկամական։ Դրա մասին նա ասել է Անվտանգության խորհրդի հատուկ աշխատանքային խմբի նիստում։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները կրում են փոխադարձ բնույթ և երկկողմանի երթևեկությամբ փողոց» են։

Շոյգուի բնորոշմամբ՝ Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հարթակ տրամադրելը դարձել է, ինչպես ինքն է արտահայտվել, «անհարգալից վերաբերմունք հայերի հիշատակի նկատմամբ»։

Source: https://news.am/hy/news/1036998