Այսօր՝ հունիսի 3-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:40-ի սահմաններում Բաղրամյան պողոտայից դեպի Օրբելի փողոց տանող թունելի սկզբնամասում բախվել են «BMW M4» մակնիշի, «Ford Fusion» մակնիշի, «Kia K5» մակնիշի և «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։
Source: https://news.am/hy/news/1040709