Որոշ տնտեսվարողների ՍԱՏՄ-ն թույլ չի տվել ելակ արտահանել ՌԴ՝ լաբորատոր փորձաքննության արդյունքում կարանտին օրգանիզմների հայտնաբերման պատճառով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին ՍԱՏՄ մամուլի ծառայությունից։
«ՍԱՏՄ-ն իր բնականոն գործառույթն է իրականացրել, ստուգել արտահանվող ապրանքը։ Որտեղ խնդիր է հայտնաբերվել, արտահանումն արգելվել է, արտասովոր ոչինչ չկա»,- նշեցին ՍԱՏՄ-ից։
Նշենք, որ ավելի վաղ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնել էր, որ հայկական բեռնատարների վարորդներն ու տնտեսվարողներն ահազանգում են՝ Բագրատաշենի անցակետից հետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը։ Նա գրել, որ ֆիտոսանիտարիան արգելել է արտահանումը՝ որպես պատճառաբանություն ներկայացնելով ոչ թույլատրելի նյութի առկայություն։
ՍԱՏՄ–ից սակայն նշում են, որ տնտեսվարողների կողմից որևէ ահազանգ չեն ստացել։
Source: https://news.am/hy/news/1038170
Armenia
ՍԱՏՄ–ը պարզաբանում է՝ ինչու որոշ տնտեսվարողների թույլ չի տվել ելակ արտահանել ՌԴ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։