Կիրակի` 16․08․2026 Հրավիրում ենք մասնակցելու սար + Սևան ձևաչափով։ Իրականացնելու ենք վերելք Արտանիշ լեռ ու սարից իջնենք դեպի Սևանի վայրի ափեր։ Արտանիշ լեռան հարաբերական բարձրությունը մեծ չէ ժամանակ կունենանք վայելել Սևանի տեսարանները սարի գագաթից և ժամանակ անցկացնել լճի ափին։ Լեռան գագաթն այն վայրն է, որտեղից ամենագեղեցիկն է երևում Մեծ և Փոքր Սևանների միացման հատվածը: Վերելք Արտանիշ լեռ Վերելքը սկսում ենք Շողակաթի մոտակայքից։ Գագաթից հետո կիջնենք այլ ճանապարհով՝ դեպի Սևանի վայրի ափեր, որտեղ կունենանք ժամանակ հանգստանալու համար։ Ցանկացողները կարող են լողալ։ Այնուհետև Սևանա լճի ափով կշարունակենք ճանապարհը դեպի Արտանիշ գյուղ։ Չմոռանաք վերցնել լողազգեստ։ Երթուղու երկարությունը՝ 12 կմ Հարաբերական բարձրությունը՝ 600 մ Ճանապարհին ունենալու ենք կանգառ «Ծովագյուղ» ֆուդ կորտի մոտ։ Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ) Հանդիպման ժամը` 8:00 Մասնակցության արժեքը` 9500 դրամ
Source: https://www.armgeo.am/%d5%bd%d5%a1%d6%80-%d5%bd%d6%87%d5%a1%d5%b6/