Ռուսաստանի փոխարտգործնախախար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Մոսկվան ակնկալում է Հայաստանի հետ կայուն հարաբերությունների պահպանում երկրում սպասվող ընտրությունների ֆոնին։ Դրա մասին նա լրագրողներին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի հատուկ աշխատանքային խմբի նիստից հետո։
Ըստ նրա՝ Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում հայ ժողովրդին և հույս ունի, որ Հայաստանում սրվող նախընտրական իրավիճակի պայմաններում հասարակությունը կպահպանի «սառնասրտությունը» և թույլ չի տա Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացում։
«Շատ հուսով ենք, որ սպասվող ընտրությունների շուրջ ստեղծվող այս էլ ավելի բուռն մթնոլորտում հայ հասարակությունը որևէ մեկին թույլ չի տա իր երկիրը ներքաշել Ռուսաստանի հետ առճակատման մեջ»,- նշել է դիվանագետը։
Source: https://news.am/hy/news/1037054
Armenia
Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանը չի գնա Մոսկվայի հետ առճակատման. ՌԴ ԱԳՆ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։