Ռուսաստանից զբոսաշրջության կրճատումից Հայաստանի կորուստները վերջնական արդյունքում կարող են կազմել մինչև 1,5 միլիարդ դոլար: Եվրամիության հատկացրած փոքր գումարները, որոնք, ըստ էության, ուղղվում են հենց եվրոպացիներին ձեռնտու նախագծերին, չեն կարող փոխհատուցել այդ կորուստները, նշել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, հաղորդում է ТАСС գործակալությունը։

«Եվրամիությունը կարող է փոքր գումարներ հատկացնել իրեն ձեռնտու նախագծերին, օրինակ՝ 1,5 միլիոն եվրո՝ այսպես կոչված «անկախ մեդիայի» զարգացման, այսինքն՝ սեփական քարոզչության համար։ Կամ, օրինակ, 2,2 միլիոն եվրո՝ վիզաների ազատականացման ռեժիմին աջակցելու համար, ինչն ակնհայտորեն չի փոխհատուցի Ռուսաստանից զբոսաշրջության կրճատումից կորուստները, որոնք կարող են կազմել մինչև 1,5 միլիարդ դոլար»,- ասված է ՌԴ ԱԽ մամուլի ծառայության տարածած մեկնաբանության մեջ։

Source: https://news.am/hy/news/1040671