Մենք ականատես ենք Հայաստանի հետ հրաշալի նոր հարաբերությունների ծնունդին, որոնք շատ երկար ժամանակ գտնվում էին լճացման վիճակում։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ նախարարների կաբինետի նիստին նախագահ Դոնալդ Թրամփին զեկուցելով Հայաստան կատարած իր այցի մասին։
«Երեկ երեկոյան ես նոր եմ վերադարձել Երևանից, Հայաստան։ Մենք ստորագրեցինք ռազմավարական գործընկերության մասին խարտիա, նախաստորագրեցինք TRIPP նախագծի շրջանակային համաձայնագիրը, ինչպես նաև հուշագիր՝ կրիտիկական նշանակություն ունեցող հանքանյութերի վերաբերյալ։ Մենք ականատես ենք Հայաստանի հետ հրաշալի նոր հարաբերությունների ծնունդին, որոնք շատ երկար ժամանակ գտնվում էին լճացման վիճակում։ Այնպես որ, այս ուղղությամբ ևս գործերը լավ են ընթանում։
TRIPP նախագիծը կդառնա Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի առանցքային սյուներից մեկը՝ ապահովելով ենթակառուցվածքների անվտանգությունը և տարածաշրջանային կայունությունը»,- նշել է Ռուբիոն։
Source: https://news.am/hy/news/1038957
Armenia
Ռուբիոն զեկուցել է Թրամփին. Մենք ականատես ենք Հայաստանի հետ հրաշալի նոր հարաբերությունների ծնունդին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։