ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

«Շնորհավորում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իր կուսակցության վերընտրվելու կապակցությամբ։

Միացյալ Նահանգներն աջակցում են վարչապետ Փաշինյանին և Հայաստանին՝ խաղաղության հասնելու նրա ձգտման մեջ։ Մենք լիովին հավատարիմ ենք Վաշինգտոնի պատմական խաղաղության գագաթնաժողովի նպատակների առաջմղմանը, ներառյալ՝ Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղու (TRIPP) գործնական կյանքի կոչմանը։

Ակնկալում ենք համատեղ աշխատանք՝ հանուն խաղաղության, կայունության և բարգավաճման ապահովման ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ դրա սահմաններից դուրս»։

Source: https://news.am/hy/news/1042157