Ռուսաստանյան Ռոսսելխոզնադզորը նամակ է հղել ծաղիկների մատակարարումների սահմանափակման մասին Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին, հայտնել են գերատեսչության լրագրողներին, հաղորդում է ТАСС-ը:
«Այս նամակը պաշտոնապես հղվել է Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանին: Տեղեկացնում ենք նաև, որ Ռոսսելխոզնադզորը փոխգործակցում է Հանրապետության իրավասու մարմնի հետ»,- հայտնել են Ռոսսելխոզնադզորում:
Ավելի վաղ Ռոսսելխոզնադզորը հայտնել էր, որ 2026 թվականի մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ են մտցվում Հայաստանից ծաղիկների ներմուծման համար: Գերատեսչությունում հայտարարել էին, որ, չնայած հանրապետության Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տված երաշխիքներին, շարունակվում են Եվրասիական տնտեսական միության համար «կարանտինային» օբյեկտներ հայտնաբերվել:
Source: https://news.am/hy/news/1037374
Armenia
Ռոսսելխոզնադզորը նամակ է հղել Հայաստանից ծաղիկների մատակարարումների սահմանափակման մասին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Միացեք Telegram ծանուցումներին
Ընտրեք լեզուն և թեմաները, և անմիջապես ստացեք ծանուցումներ՝ ամբողջ նյութի հղումով։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։