«Ռոսսելխոզնադզորը» 2026 թվականի մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից արտադրված և առաքված ծաղկային արտադրանքի ներկրման նկատմամբ՝ մինչև ջերմոցային տնտեսությունների տեսչական ստուգումների ավարտը և դրանց արդյունքների վերլուծությունը։

Ինչպես հայտնել են գերատեսչությունից, որոշումն ընդունվել է բուսասանիտարական բարեկեցությունն ապահովելու և Ռուսաստանի արտահանման ներուժը պաշտպանելու նպատակով։

Չնայած Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տրամադրած երաշխիքներին՝ շարունակվում են հայտնաբերվել կարանտինային օբյեկտներ, որոնք արգելված են Եվրասիական տնտեսական միության երկրների համար։ «Ռոսսելխոզնադզորի» տվյալներով՝ 96,2 միլիոն միավոր ծաղկային արտադրանքի ստուգման ընթացքում արձանագրվել է խախտման 135 դեպք, ինչը կազմում է 2025 թվականի ընդհանուր հայտնաբերումների շուրջ 77%-ը։

Source: https://news.am/hy/news/1037038